Եվրո-2016-ի ընտրական փուլ. Սերբիա-Հայաստան 2։0


00:40 , 5 սեպտեմբեր, 2015

Armfootball.com-ը գրում է.

Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հանդիպեց Սերբիային:

Մեր թիմը պարտվեց 0-2 հաշվով: Առաջին կեսում հաշիվը բացեց Լևոն Հայրապետյանը, ով գնդակը ուղարկեց սեփական դարպասը: Երկրորդ կեսում աչքի ընկավ Ադեմ Լյայիչը:

Մեր թիմը մնաց վաստակած 1 միավորով ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Սերբիայի ընտրանին այս հաղթանակի շնորհիվ ևս վաստակեց մեկ միավոր (սերբերը մինչ այս խաղն ունեին «-2» միավոր):

Եվրո-2016. Ընտրական փուլ.

Սերբիա - Հայաստան 2-0

գոլերը` Հայրապետյան 22 (ինքնագոլ), Լյայիչ 53