Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության ղեկավարներին


17:56 , 4 սեպտեմբեր, 2015

6o7mt3nGGKcXdEQtV8iZdS1nr7Galatv.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) ՀՀ-ում սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևին և Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ ծառայության դեպարտամենտի ղեկավար– ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Կոզիկին:

Շնորհավորելով գեներալ-մայոր Միխեևին ստանձնած պարտակա-նությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը նրան մաղթեց ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման ամրապնդման վերաբերյալ: