«Նման սրումն անընդունելի է». Ջեյմս Ուորլիք


17:34 , 4 սեպտեմբեր, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում տարածել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։

«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է»,- գրել է Ուորլիքը։