19:50 , 10 մարտ, 2012
Քիմ Քարդաշյանն անգործ նստել չի սիրում: Սոցիալական ցանցերում կիսվելով իր գաղափարներով` գեղեցկուհին ժամանակ չի կորցնում դրանք իրականացնելու հարցում եւս:
“True Reflection”. այսպես է կոչվում ռեալիթի-շոուների հայազգի աստղի թողարկած նոր բույրը, որի գովազդային լուսանկարներում, բնականաբար, հենց ինքն է:): Նշենք, որ սա “Gold”-ից եւ “Love”-ից հետո Քիմի թողարկած երրորդ օծանելիքն է:
Այս առիթով երեկույթների եւ պրոմո-արշավների փորձառու մասնագետ Քարդաշյանը “Dress for Success Worldwide” բարեգործական ընկերության հետ մեծ շնորհանես կկազմակերպի, որը տեղի կունենա մարտի 22-ին` “The London West Hollywood”-ում:
Քիմը միջոցառման ժամանակ ստորագրութուններ կբաժանի, հյուրերը “Carolina Liar” խմբի ելույթը կդիտեն, հյուրասիրությունից կօգտվեն: Նա նշել է, որ օծանելիքի վաճառքից առաջացած հասույթի կեսը կօգտագործի բարեգործական նպատակներով: