Դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների. Նիկոլ Փաշինյանը Տավուշում է


12:41 , 4 սեպտեմբեր, 2015

Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան:

Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:

Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կոմպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:

Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:

Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարևելու:

Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:)

Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար: