Այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում


12:11 , 4 սեպտեմբեր, 2015

Սիրելիներ,
Երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձր ոգով: Այսու նաև մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!!
Աղոթենք մեր զինվորների ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար:


Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ