Պարո՛ն Նալբանդյան, եթե տեղյակ չեք, ասեմ` Դուք նախարար եք ու պարտավոր եք քայլեր ձեռնարկել


11:59 , 4 սեպտեմբեր, 2015

Երեկ երեկոյան և գիշերը ես հասկանում էի ԱԳՆ-ի լռությունը։ Գուցե նախարարը զանգում էր միջազգային կառույցներին՝ իրավիճակին տեղյակ պահելու համար, գուցե դիվանագիտական լռություն էր դա, բայց այսօր նրանց լռությունն արդեն անտանելի է դառնում։

Եթե մի ամբողջ կառույցով չեք կարողանում մեկ հայտարարության տեքստ մշակել, գուցե փակեք այդ նախարարությունը։

Մշնախ, Քաղշին նախարարությունների նման ԱԳՆ-ն էլ է ընտրել խորհրդավոր լռության ու անիմաստ աշխատանքի սկզբունքը։

Պրն. Նալբանդյան, եթե տեղյակ չեք, ասեմ՝ Դուք նախարար եք ու պարտավոր եք քայլեր ձեռնարկել։