ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արձագանքել է սահմանագծում առկա լարվածությանը


11:11 , 4 սեպտեմբեր, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարվածությանը:

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտնում են  ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության»: