Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմագծին լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից


09:15 , 4 սեպտեմբեր, 2015

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային մեկ զինծառայող, վիրավորվել Կոթիի երկու քաղաքացիական անձ:

«Վերջին երկու օրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը։ Անկասկած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամեն ինչ անում են կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը: Ցավոք, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից` գնդակոծելով դիրքերից: Այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է»,- ասաց Օհանյանը: