Բուֆոնը հույս ունի խաղալ 2018 թվականի աշխարհի առաջնությունում


05:56 , 4 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հույս ունի մասնակցել ԱԱ-2018-ին, որն անցկացվելու է Ռուսաստանում:

Փորձառու դարպասապահը նշել է, որ իր տարիքը չի կարող խոչընդոտ լինել:

«Հույս ունեմ, որ մասնակցելու եմ ԱԱ-2018-ին: Սակայն իմ փորձը եւ տարիքը թույլ չեն տալիս երկարաժամկետ ծրագրեր կազմել: Մինչ այդ ես կուզենայի, լավագույն մարզավիճակում գտնվելով, մասնակցել Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը»,- նշել է Բուֆոնը: