Tert.am–ը գրում է.
Գինովցած վիճակում մեքենա վարելը օրենքի խախտում է, սակայն այդ օրենքը չի վերաբերում ձիարշավին: Դա անգամ հանրահայտ սպորտաձև է Գվատեմալայում:
Ինչպես գրում է Oddity Central-ը` Skach Koyl կոչվող սպորտաձևն իրենից հարբած ձիարշավ է ներկայացնում։ Գինովցած ձիավարները ամեն տարի նոյեմբերի 1-ին հավաքվում են Տոդոս Սանտոս քաղաքում` մասնակցելու սպասված մրցումներին: Մրցույթի որևէ կանոն չկա, այն ոչ սկիզբ ունի, ոչ վերջնակետ:
Մրցարշավը ուղիղ 7 ժամ է տևում` վայրի մասնակիցներով ու առանց անվտանգության մտահոգության: Մասնակիցները մրցույթի ժամանակ կանգառներ են անում` ևս մի կում ըմպելու համար: