Կոնգրեսական Ադամ Շիֆի կոչն Արցախի անկախության տոնի առթիվ


01:54 , 4 սեպտեմբեր, 2015

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆն այսօր գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում, որում մասնավորապես ասված է. «Երեկ Արցախը տոնել է իր անկախության 24-րդ տարեդարձը: Մենք պետք է շարունակենք լինել արցախցիների կողքին ազատության, ինքնորոշման և բարգավաճման պայքարում՝ աջակցելով այս երիտասարդ ժողովրդավարությանը. դատապարտենք Ադրբեջանի ագրեսիան»։

Հիշեցնենք, որ կոնգրեսմենը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ և մշտապես բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի անկախության մասին։

Yesterday, the Nagorno Karbakh Republic celebrated their 24th Independence Day. We must continue to stand with the...

Posted by Congressman Adam Schiff on Thursday, September 3, 2015