Զորավարժությունները միայն զինված ուժերի համար չեն


18:37 , 3 սեպտեմբեր, 2015

Ի՞նչ է զորավարժությունն ընդհանրապես: Ընդհանուր առմամբ, այն նպատակաուղղված է պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում գնահատել բոլոր անհրաժեշտ գերատեսչությունների գործողությունների արդյունավետությունը:

Այսօր Հայաստանում մեկնարկել է «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Շատ լավ առիթ է պատկերացում կազմելու ոչ միայն ռազմական գործողությունների իրականացման և կառավարման կազմակերպման, այլ նաև տեղեկատվական հարթակում պետության անվտանգության ապահովման և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացման մասին:

Նման բաները առանձնահատուկ կարևորություն ունեն հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրների համար: Օրինակ՝ նմանատիպ զորավարժություններ հաճախ լինում են Իսրայելում: Սրանց շնորհիվ է, որ այս երկրի բնակչությունը հստակ տեղյակ է, թե կրիտիկական իրավիճակում ինչպես պետք է ինքնուրույն կողմորոշվել, այս կամ այն պարագայում ինչպես մոբիլիզացնել ուժերը:

Նմանատիպ միջոցառումները, հատկապես՝ պատերազական իրավիճակում գտնվող երկրներում, միայն օգնում են բնակչությանն ավելի սթափ դատել: