Մենք առաջարկում ենք պահպանել հրադադարն ու պայմաններ ստեղծել բանակցությունների համար. Ուորլիք


17:02 , 3 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում բավական ժամանակ կայուն է եղել։

Այդ մասին նա ասել է ԱՊԱ գործակալությանը՝ մեկնաբանելով շփման գծում վերջին լարվածությունը։

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

«Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ասել է նա։