Շուրջ 13 միլիոն երեխա պատերազմների պատճառով չի հաճախում դպրոց


14:04 , 3 սեպտեմբեր, 2015

1020266872Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ռազմական հակամարտությունների պատճառով շուրջ 13 միլիոն երեխա հնարավորություն չունի դպրոց հաճախելու: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Զեկույցում ասվում է, որ մի ամբողջ սերունդ դուրս է մնում կրթական համակարգից:

Հիմնադրամի տարածաշրջանային պատասխանատու Փիթեր Սալաման ասել է, որ շատ արտագաղթածների համար երեխաների կրթությունն ամենակարևորն է, ինչը ստիպել է նրանց լքել իրենց երկրները` Սիրիան, Իրաքը, Եմենը և Լիբիան:

Այս երկրներում հաճախ տեղի են ունենում հարձակումներ դպրոցների վրա, այդ շինությունները վերածվում են փախստականների ապաստարանների: