Հասարակության ինքնակազմակերպման մակարդակի լավագույն ցուցիչն արտակարգ իրավիճակներում նրա ցուցաբերած վարքն է


12:52 , 3 սեպտեմբեր, 2015

Հասարակության և քաղաքացու ինքնակազմակերպման մակարդակի լավագույն ցուցիչն արտակարգ իրավիճակներում կամ ակնհայտ ռազմական վտանգի պարագայում նրա ցուցաբերած վարքն է: Ցանկացած զորավարժություն հմտությունների տեստավորման գործիք է: Միաժամանակ ԶԼՄ-ների գործելաոճն այս պարագայում ամենից էական ինդիկատորն է, թե հասարակությունը մեծամասամբ ինչպես կարձագանքի ներկայացվող կամ առկա իրավիճակին: ԶԼՄ-ների խմբագիրները և լրագրողների մասնագիտական հմտությունները հենց այս պարագայում են երևում, երբ կշեռքի նժարին մի կողմից դրվում է նյութերի դիտողականությունը, մյուս կողմից՝ հավաստի ու խելամիտ տեղեկատվությունը: