Սահմանային իրավիճակը վերահսկելի է, և տագնապի ոչ մի առիթ չկա


10:48 , 3 սեպտեմբեր, 2015

Տավուշի մարզի 20 գյուղ այս գիշեր ընկել են ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Հայկական զինված ուժերը որևէ կորուստներ չունեն: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը վերահսկելի է, և տագնապի ոչ մի առիթ չկա։