Ռահելն իր հարցազրույցներից մեկում նշել է. «Իմ կարծիքով՝ եթե որոշել ես որևէ բարձունք հաղթահարել, պետք է գնալ մինչև վերջ և ոչնչի առաջ կանգ չառնել՝ գործի դնելով քո ամբողջ ուժը, եռանդը, երևակայությունը՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար»:
Շվեյցարացի ժայռագնաց Ռահել Շելբը (Rahel Schelb) բարձրացել է Չինաստանի Յունան մարզում գտնվող Լի Մինգ ժայռը՝ օգտագործելով միայն ձեռքերը, նշում է dailymail.co.uk կայքը: Ու չնայած նրա ձեռքի տակ կային պարաններ, հարկ եղած դեպքում օգնության գալու համար նրա հիմնական շարժիչ ուժն իր ձեռքերն էին և ժայռի մեջ գտնվող մեծ ճեղքվածքը: