Թուրքական ափ նետված սիրիացի երեխայի լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում


03:11 , 3 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Daily Mail-ն անդրադարձել է թուրքական ափ նետված սիրիացի երեխայի դիի լուսանկարներին, որոնք լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում:

Այսօր Թուրքիայի Բոդրում քաղաքում ափ էր նետվել սիրիացի երեխայի դի, որի ընտանիքը փորձել էր ծովային ճանապարհով հասնել Եվրոպա: 

Աղբյուրի գնահատմամբ` մանկիկի դին հազարավոր ներգաղթյալների հուսահատության ցուցիչն ու խորհրդանիշն է:  

Այս տարի առնվազն 2500 մարդ է զոհվել` փորձելով Եվրոպա հասնել ծովային ճանապարհով: