Ինչպե՞ս անթերի կեղևազրկել ձմերուկը (տեսանյութ)


01:10 , 3 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ամերիկացի Մարկ Ռոբերը YouTube ներբեռնած տեսանյութի միջոցով կիսվում է ձմերուկն անթերի կեղևազրկելու հետաքրքիր գաղտնիքով։

Ինչպես նշում է Tech Insider-ը, իրականում Ռոբերը, ով նախկինում որպես ինժեներ է աշխատել ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունում` ՆԱՍԱ-ում, յուրօրինակ խաբկանք է ստեղծում: Նա վերցնում է նույն չափի ու ձևի 2 ձմերուկ, որոնց միջոցով էլ իրականացնում է ուշագրավ հնարքը:

Նրա խոսքով՝ կեղևազրկման այս տարբերակը թեև ժամանակատար է, այնուհանդերձ դրանով կարելի է զարմացնել տանը հավաքված ընկերներին ու հյուրերին:

Սկզբում Ռոբերը կտոր առ կտոր դանակով հանում է առաջին ձմերուկի կեղևն ու կարմիր միջուկը դարձնում անթերի կլոր: Հետո հասնում է 2-րդ ձմերուկի «հերթը». տղամարդն այն կիսում է մեջտեղից ու գդալով հանում ողջ պարունակությունը` թողնելով իդեալական մաքրված կեղևային կաղապարը: Այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե ձմերուկն ինչ-որ կախարդանքով կեղևից պոկվել, առանձնացել է։

None animated GIF

None animated GIF

None animated GIF

None animated GIF

None animated GIF

 two similar watermelons