ԴԱԻՇ-ի դեմ պայքարը պետք է ամրապնդվի ցամաքային գործողություններով


00:50 , 3 սեպտեմբեր, 2015

jon-qeriAraratnews.am-ը գրում է.

ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին մասնակցող երկրների կոալիցիան մոտակա ժամանակում կմեծացնի իր ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նրա կարծիքով՝ գործողությունը պետք է ներառի ցամաքային զորքեր:

Սակայն այն հարցին, թե ամերիկյան զորքերը կմասնակցե՞ն այդ գործողություններին, նա բացասական է պատասխանել:

Քերիի բառերով՝ ԴԱԻՇ-ի վրա ճնշման ուժեղացման պլանները կքննարկվեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, ինչը տեղի կունենա Նյու Յորքում: