Բողկը կարող է տրոհել լեղապարկի քարերը


00:34 , 3 սեպտեմբեր, 2015

Բողկը կարող է տրոհել լեղապարկի քարերը168.am-ը գրում է.

Լեղաքարային հիվանդության բուժման համար բժշկությունը առաջարկում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում հաջողվում է տրոհել քարերը ժողովրդական բժշկության փորձված միջոցների օգնությամբ:

Փոքր քարեր, ավազ.

Բազուկի թարմ հյութը 1 ժամ պահեք սառնարանում, խառնեք ամսաբողկի հյութի հետ՝ 2:1: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ:

Սև բողկ: Ունի լեղամուղ ազդեցություն: Խմեք թարմ հյութը՝ 1-ական թեյի գդալ , օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 21 օր, կրկնեք 7 օրից:

Զգուշացում: Բողկի հյութի ու մեղրի խառնուրդը հակացուցված է հոդատապի, լյարդի հիվանդությունների, ստամոքսի ու 12- մատնյա աղիի խոցի դեպքում: