Հյուսիսային Կորեան Հարավայինին հաղթելու շանսեր չունի


23:42 , 2 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կարծում է, որ Հյուսիսային Կորեան այս պահին Հարավային Կորեային հաղթելու հնարավորություններ չունի՝ լայնածավալ զինված հակամարտության դեպքում:  

«Մենք պետք է այնպես անենք, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները միշտ իմանան, որ իրենց կողմից ցանկացած սադրանք պատասխան կստանա, և որ նրանք մեզ կամ Հարավային Կորեայի մեր դաշնակիցներին հաղթելու շանսեր չունեն»,- ասել է նա:

Ըստ նրա՝ «Կորեական թերակղզին այն տարածաշրջաններից մեկն է, որը կարելի է վառոդի տակառ անվանել»: