Քայլի Ջեններն ընդգծել է իր կազմվածքը թափանցիկ զգեստի միջոցով


23:10 , 2 սեպտեմբեր, 2015

0000000000000000000jennerwan-(1)Քայլի Ջենները, ով վերջերս է 18 տարեկան դարձել, որոշել է ցույց տալ, թե ինչի համար են իրեն «երկրորդ Քիմ» համարում: Աստղը հրահրող կարճ զգեստ է հագել:

Կիսաթափանցիկ կտորից կարված հոյակապ զգեստը` օպտիկական ազդեցությամբ, ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը: Աղջիկն իրեն բավականին վստահ է զգացել այդ հագուստով, որը ոչ բոլոր հասուն կանայք կհամարձակվեին կրել: Բանն այն է, որ հագուստի տակից թափանցում էր Քայլիի մարմինը: