Հայ ազգի մարզիկները գրոհում են Բաքուն՝ արքայական խաղով


21:56 , 2 սեպտեմբեր, 2015

Հայաստանի շախմատային արքա Լևոն Արոնյանը նվաճեց իր առաջին տիտղոսը 2015 թվականի ընթացքում՝ հաղթանակ տանելով ամերիկյան Սենթ Լուիսում կայացած «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարում։ Լևոնն այս հաղթանակը մեկնաբանել է իրեն բնորոշ համեստությամբ, որն ավելացնում է նրա փառքը։ 
Հուսանք՝ Արոնյանի և հայազգի մյուս շախմատիստների հաջողությունները կլինեն շարունակական, մասնավորապես սեպտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների թվում ևս կան հայեր՝ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:

Հ.Գ. Փաստորեն, ՀԱՅ ազգի մարզիկները գրոհում են ԲԱՔՈՒՆ՝ արքայական խաղով։ Շատ հետաքրքիր կլինի հետևել Ադրբեջան-Հայաստան պարտիայի։ Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունը չի գնում Բաքու ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ, այլ գնում է ցույց տալու ՀԱՅ մտքի հզորությունը։ Իզուր չէ, որ շախմատը համարվում է արքայական խաղ, քանի որ այն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է 64 քառակուսիների վրա։