Մեկնարկել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը


21:46 , 2 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր Իտալիայում մեկնարկել է ամենահինը համարվող կինոփառատոնը` Վենետիկ 72-րդ միջազգային կինոթառատոնը, որը տևելու է 11 օր:

Հեղինակավոր փառատոնի բացման ֆիլմ է ընտրվել իսլանդացի ռեժիսոր Բալթազար Կորմակուրի «Էվերեստը»` հայտնի գագաթ վերելքի մասին պատումը:

Ընդհանուր առմամբ փառատոնում ցուցադրվելու է 55 ֆիլմ, որոնք ընտրվել են ավելի քան 3000 հավակնորդներից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է նաև կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշեք» ժապավենը` Հոլոքոստի թեմայով: