Երեկ Ստամբուլում ցույցը ցրելու ժամանակ ոստիկանական ուժերն օգտագործել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ


18:02 , 2 սեպտեմբեր, 2015

Երեկ Ստամբուլում ցույցը ցրելու ժամանակ ոստիկանական ուժերն օգտագործել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ձերբակալվածների թվում են լրագրողներ, օպերատորներ և ֆոտոլրագրողներ, բոլորի մոտից առգրավվել են տեսանկարահանված նյութերը: Կան նաև օտարերկրյա ձերբակալված լրագրողներ և թղթակից անդամներ, մասնավորապես դաժան են վերաբերվել Ֆրանսպրեսի ֆոտոլրագրող Յասին Աքղյուի հետ՝ կոտրել են տեխնիկան, այնուհետև ծեծել ֆոտոլրագրողին, ով ստացել է բազմաթիվ ջարդվածքներ: