Ամեն ինչ թափանցիկ է, նույնիսկ ուղեղի լվացումը


23:55 , 26 նոյեմբեր, 2012
Քաղաքական մեկնաբան

Որքան են սիրում մեր պաշտոնյաները ժողովրդին հուզող հարցերին միշտ տալ լղոզված պատասխաններ, որոնցից ոչ ոք ոչինչ չի հասկանում, քանի որ հասկանալու բան էլ չկա։ 
«Գազի գինը կփոխվի` ըստ համաշխարհային շուկայի միջավայրի»... Հիմա կփոխվի՞, թե՞ չի փոխվի. մարդկանց դա է հետաքրքրում, ոչ թե տերմինաբանությամբ լեցուն անիմաստ «իմաստաբանությունները»։
Կոնկրետացեք, պարոնայք։ Կոնկրետացեք ու կոնկրետացրեք, այլ ոչ թե լղոզեք ու լղոզվեք։
Եթե այդ անիծյալ գինը արդեն իսկ փոխվել է, ինչո՞ւ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այդ մասին չգիտենք, այն դեպքում, երբ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, և բոլոր գործընթացները ընթանում են թափանցիկ (ինչպես օրինակ ընտրությունները)։ Ամեն ինչ թափանցիկ է, նույնիսկ ուղեղի լվացումը։