Տավուշում վիրավորված զինծառայողներից մեկին վիրահատել են. վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն


12:18 , 2 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Բերդի հոսպիտալում ավարտվել է հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունը, որը տևել է երկուսուկես ժամ: Նա ստացել է որովայնի բաց թափանցող վերք: Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն: Այս մասին Tert.am-ին ասաց զինվորի վիրահատող բժիշկ, N Զորամասի հրամանատարի բուժական գծով տեղակալ Արմեն Մարդանյանը:

Ըստ նրա, վիրահատությունից հետո գիշերը զինվորին տեղափոխել են Երևան, Կենտրոնական հոսպիտալ:

Վիրահատող բժիշկ խոսքով՝ մյուս վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, վիրակապից հետո նա տեղափոխվել է հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողները վիրավորվել են Չինարի գյուղին մոտ տեղակայված հենակետում` հակառակորդի արձակած կրակահերթից: