Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել երկրի վարչապետի հայտարարությունը.Արփինե Հովհաննիսյանը` իր նախարար նշանակվելու մասին


11:28 , 2 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել այն, ինչ հայտարարել է երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր արդարադատության նախարար նշանակվելու հնարավորության վերաբերյալ:

Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե առաջարկ եղել է, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց` «ոչ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է մնալ նախարարի թափուր պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում: