ԱՄՆ-ում կատուն փրկել է 3-ամյա տղայի կյանքը` անդրադարձնելով սենյակի պատուհանից ներս մտած փամփուշտը


11:20 , 2 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Անժելիկա Սիայփը հայտնել է, որ իր «հերոս» կատուն փրկել է իր 3-ամյա որդուն փամփուշտի հարվածից:

Daily Mail-ի հաղորդմամբ` ամերիկուհին պատմել է, որ փամփուշտն անցել է իր որդու` Դեմիրի ննջասենյակի պատուհանով և դիպել կատվի քունքին, ապա անցնելով կենդանու վզի կողքով՝ ընկել բարձի վրա` հենց երեխայի կողքին:

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի: Կինը, սենյակ մտնելով, ստուգել է որդուն և համոզվելով, որ նա լավ է, նկատել է գետնին ընկած վիրավոր կատվին` Օփիին:

Անասնաբույժներն առաջարկել են սպանել վիրավոր կատվին, որպեսզի վերջինս չտանջվի, սակայն կինը որոշել է նրան վիրահատության ենթարկել։