07:55 , 2 սեպտեմբեր, 2015
Քնած երեխան գրկին՝ Բեյրութի փողոցներում գրիչ վաճառող միայնակ հոր լուսանկարը հալեցրել է համացանցի օգտատերերի սրտերը։ Պարզվում է, որ Աբդուլը սիրիացի փախստական է և միայնակ դաստիարակում է 4,5 տարեկան դստերը` Ռիմին և 9 տարեկան որդուն` Աբդելիլահային։
Օգոստոսի 27–ին նորվեգացի բլոգեր Գիսսուր Սիմոնարսոնը դրամահավաք էր կազմակերպել, որը նախատեսում էր 5000 դոլար հավաքել մի քանի շաբաթվա ընթացքում։ Բայց բառացիորեն մի քանի օր անց հիմնադրամի հաշվին արդեն 125 հազար դոլար կար։