Հռոմի պապը թույլատրել է մեղքերի թողություն տալ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց


03:49 , 2 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանաները կկարողանան մեղքերի թողություն տալ կանանց, ովքեր դիմել են հղիության արհեստական ընդհատման և այն բժիշկներին, ովքեր կատարում են այդ վիրահատական միջամտությունը: BBC-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի նամակում, որը հրապարակվել  է Վատիկանում:

Այդ որոշումը կգործի արտահերթ այսպես կոչված` Հոբելյանական տարվա ընթացքում, որն սկսվում է 2015-ի դեկտեմբերի 8-ին և կավարտվի 2016-ի նոյեմբերի 20-ին: Նման տարվա ընթացքում մեղքերի հատուկ թողության հնարավորություն է ընձեռվում:

Այսպիսով, Ֆրանցիսկոսը դեմ է գնացել կաթոլիկ եկեղեցու պահպանողական շրջանների կարծիքին, որով բացառվում է որևէ կերպ մեղքերի թողություն տալ հղիության արհեստական ընդհատում անողներին:

Արտահերթ Հոբելյանական տարի անցկացնելու որոշման մասին Հռոմի պապը հայտարարել էր ապրիլին: Վերջին անգամ նման որոշում կայացվել է 2000-ին` Հովհաննես Պողոս II-ի կողմից: