Արցախը դարձավ 24 տարեկան


01:17 , 2 սեպտեմբեր, 2015

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում` ժողովրդական պատգամավորների կողմից ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հռչակագիրը:

Այս տարիների ընթացքում ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ համայն աշխարհին ապացուցեց,որ կարող է տնօրինել իր սեփական «կյանքը», քանի որ ՀԱՂԹԵԼ է իրեն պարտարդված պատերազմում։ Հաղթել է իրենից մի քանի անգամ ՀԶՈՐ Ադրբեջանին և նրա դաշնակիցներին։ Հաղթել է և ապացուցել, որ հազար գլուխ ավելի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ և ԱԶԱՏ երկիր է, քան Ալիևների սուլթանության վերածված Ադրբեջան ապրանքանիշով կազմավորումը։ Արցախն իր անկախությունը ՁԵՌՔ է բերել՝ անցնելով ԴԺՎԱՐԻՆ ճանապարհ։ Հենց սա էլ մի քանի անգամ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ է համայն հայության համար այս ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ արժեքը և նույնքան ԴԺԲԱԽՏԱՑՆՈՒՄ Արցախի թշնամիներին, որոնք, ԱՄԵՆ օր բարբաջելով նոր պատերազմի մասին, չեն համարձակվում այն վերսկսել՝ հիանալի հիշելով դրանց հետևանքները սեփական կաշվի վրա։

Շնորհավորում եմ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։