Եթե հարբած մարդուն սպանելը «մեղմացուցիչ դեպք հանցանաց» լիներ, հիմա վայ թե Ռուսաստանում ռուս մնացած չլիներ


20:45 , 1 սեպտեմբեր, 2015

Ամենևին մտադիր չեմ իմ այս ռեպլիկով, ինչպես ասում են՝ ռուս ազգի նկատմամբ ատելություն սերմանել, որովհետև նման գազանությունների, ցավոք, հայերս էլ ենք ընդունակ։
Բայց չեմ կարող տարակուսանքս չհայտնել Ռոստովում գազանաբար սպանված հայ երիտասարդի դեպքի առիթով. խոսքները մեկ արած՝ էս նույն ռուսներն անընդհատ շեշտում են, որ սպանվածը հարբած է եղել։
Հարգելի դարավոր, չափուսահմանն անցած դարավոր բարեկամ, եթե հարբած մարդուն սպանելը «մեղմացուցիչ դեպք հանցանաց» լիներ, հիմա վայ թե Ռուսաստանում ռուս մնացած չլիներ՝ շատ հասկանալի ու ողջ աշխարհին հայտնի պատճառով։