Սերբիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի չեխ մրցավարը


16:10 , 1 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը:

Խաղը կսպասարկի չեխական մրցավարական անձնակազմը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը և Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն և Յան Յիլեկը: