Պարզվում է՝ այս առողջարար միրգը ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է պահպանել դրա կեղևն ու օգտագործել։ Դե ինչ, կարդանք, հիշենք, օգտագործենք, ու չմոռանաք կիսվել ընկերների հետ։
Կաշվե կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար բանանի կեղևը քսեք դրանց, այնուհետև մաքրեք մաքուր գործվածքով։
Բանանի կեղևը մի փոքր ջրի հետ խառնեք բլենդերով՝ համասեռ զանգված ստանալու համար։ Այնուհետև ստացված մածուկով մաքրեք ու փայլեցրեք արծաթը։
Եթե բանանի կեղևը և բանանի փոքրիկ կտոր տեղադրես այգում, ապա ժամանակի ընթացքում այն կգրավի շրջակայքի թիթեռների ուշադրությունը, որոնք կհավաքվեն այստեղ։
Բանանի կեղևն օգտակար է չոր մաշկ ու պեպեններ ունեցողների համար։ Անհրաժեշտ է օրը մեկ անգամ բանանի կեղևի ներսի հատվածով մերսել մաշկն, ու արդյունքը սպասեցնել չի տա։
Ավելի լավ է բանանի կեղևը ոչ թե նետել աղբամանը, այլ հողափոսի մեջ։ Այն առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել լոլիկների ու վարդերի հողը պարարտացնելու համար։
Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։
Հաջորդ անգամ փորձեք միսը բանանի կեղևի հետ պատրաստել. այն փափուկ ու հյութալի կստացվի։
Ատամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի հատվածը պարզապես քսել ատամներին։
Եթե մոծակների կծած տեղերը սարսափելի քոր են գալիս, անհրաժեշտ է պարզապես դրանց վրա քսել բանանի ներսի հատվածը։
Բանանի կեղևի կտորն անհրաժեշտ է դնել այնտեղ, որտեղ մտել է փուշը։ Էնզիմները կօգնեն, որպեսզի այն դուրս գա մաշկի մակերեսին ավելի մոտ, արդյունքում հնարավոր կլինի փուշն ավելի հեշտությամբ հանել։
Բանանի կեղևի վրա մի ամբողջ հաղորդագրություն կարելի է թողնել, առնվազն սիրո խոստովանություն անել։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այն կարելի է կարդալ միայն մի քանի ժամ հետո։
Բանանի կեղևն ամբողջությամբ անվտանգ է և չի պարունակում քիմիական ոչ մի այնպիսի նյութ, որը կարող է բացասաբար ազդել բույսերի կամ մարդկանց վրա։ Այսպես, դրանով կարող եք մաքրել նաև բույսերի տերևները։
Մաշկի վրա հայտնված ակնեներից ազատվելու համար անհրաժեշտ է դրանց վրա քսել բանանի կեղևն ու որոշ ժամանակ չլվացվել։