Գլխուղեղի վրա դրական ազդեցություն է ունենում սեփական սխալների վրա սովորելը


12:12 , 1 սեպտեմբեր, 2015

ec87f4df-c86d-4b1d-bc96-c51b33439cee_292Araratnews.am-ը գրում է.

Գիտնականները հետազոտության ժամանակ պարզել են, որ մարդուն օգտակար է սովորել սեփական սխալների վրա, քանի որ այդ դեպքում գլխուղեղը ստացած տեղեկությունն օգտագործում է ոչ թե վհատվելու կամ տխրելու համար, այլ որպես նյութ` հետագայում սեփական սխալները չկրկնելու համար:

Գիտնականները նշում են, որ նյարդային համակարգն ընտելացնելու  ու գերազանց արդյունքներ ստանալու  երկու մեթոդ գոյություն ունի : Դրանցից առաջինն այն է, երբ գլխուղեղը խուսափում է բացասական քայլերը կրկնելուց` հիմնվելով նախկին սխալների վրա: Երկրորդը`  դրական գործողությունների խրախուսման մեթոդն է:

Սակայն, ըստ գիտնականների` գոյություն ունի նաև միջանկյալ մի մեթոդ: Սկզբում մարդիկ թեստեր են լրացրել. բացասական արդյունքի դեպքում նրանք տուգանվել են, իսկ դրականի դեպքում` խրախուսվել: Երրորդ փուլում, երբ  մասնակիցները թույլ են տվել սխալներ, նրանց բացատրել են, թե որոնք   են դրանք և ինչպես պետք է խուսափել դրանցից:

Գիտնականները պարզել են, որ երրորդ փուլի ընկալումները գլխուղեղի կողմից շատ նման են եղել երկրորդ փուլի ընկալումներին: