Այս գիշեր հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ


12:06 , 1 սեպտեմբեր, 2015

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը

Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: