Ռոստովի շրջանում դաժանաբար սպանված հայը մանկահասակ երեխայի հայր էր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


11:04 , 1 սեպտեմբեր, 2015

 Ռոստովի շրջանում դաժանաբար սպանված հայը մանկահասակ երեխայի հայր էր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)Yerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ Ռոստովի շրջանի Սինյաևսկոյե գյուղի բնակիչները, դաժանաբար ծեծելով, մահվան են հասցրել 22-ամյա հայ Ռաֆայել Խալգաթյանին. Դաժան ծեծին ականատես են եղել տասնյակ մարդիկ, ականատեսներն անգամ տեսանկարահանել են կատարվածը, սակայն մինչ այժմ իրավապահները որոնում են հանցագործներին: Ռաֆայել Խալգաթյանի կնոջ՝ Վիկտորիայի սոցցանցի էջից տեղեկանում ենք, որ Ռաֆայելը մոտ մեկ տարի է, ինչ ամուսնացել է, նա մանկահասակ երեխայի հայր է: