1939թ. սեպտեմբերի 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը


03:22 , 1 սեպտեմբեր, 2015

1939թ. սեպտեմբերի 1-ին Նացիստական Գերմանիան, համաձայն օգոստոսի 23-ին Մոսկվայում կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, հարձակվեց Լեհաստանի վրա: Սեպտեմբերի 1-ին` առավոտյան 04:30-ին, գերմանական Լինքորի կողմից լեհական Գդանսկի (Դանցիգ) նավահանգիստը ռմբակոծելով՝ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: