Twitter-ի օգտատերերը քվեարկություն են անցկացնում Թրամփի և Քանյեի օգտին. արդյունքն անհավատալի է


23:26 , 31 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Կիրակի տեղի ունեցած MTV  Video Music Awards-ի ժամանակ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարին: Այդ հայտարարությունից րոպեներ անց  համացանցում արդեն բազմաթիվ ֆոտոմեմեր հայտնվեցին:

Ինչպես գրում է Business Insider-ը` Twitter-ը նույնպես միացել է զվարճանքին: Երկուշաբթի օգտատեր Շոն Քինգը (Shaun King) հետևյալ գրառումն էր արել. «Եկեք գործնական լինենք: Եթե միայն 2 ընտրություն ունենայիք` Թրամփն ու Քանյեն, ում օգտին կքվեարկեիք: Կիսվել` Քանյեի օգտին, հավանել` Թրամփի»:

Գրառումից րոպեներ անց միլիարդատեր ներդնող Քրիս Սական զարմանալի նկատառում արեց. ոչ ոք չէր հավանել գրառումը, մինչդեռ 171 մարդ կիսվել էր արդեն` աջակցելով Քանյե Ուեսթին: