Թուրքական բանակն անցել է նոր ռազմավարության


22:30 , 31 օգոստոս, 2015

Թուրքական բանակն անցել է նոր ռազմավարության: Երկրի հարավարևելյան շրջաններում թուրքական զինուժի կողմից փակվել են բոլոր միջնահանգային, միջքաղաքային ճանապարհները: Այսպիսով թուրքական իշխանությունը ցանկանում է բնակավայրեր վերադարձած և ակտիվ ռազմական գործողություններ իրականացնող PKK-ի զինյալներին ստիպել կրկին բարձրանալ լեռներ, որպեսզի օդային հարվածներով վերացնի նրանց լեռնային կենտրոնները: Ինչպես գիտենք՝ վերջին օրերին PKK-ի զինյալները հարձակման թիրախ են ընտրել ճանապարհներով երթևեկող ռազմական զրահապատ մեքենանաերը՝ դրանք պայթեցնելով ճանապարհներին նախօրոք տեղադրված ռումբերով: