Ձերբակալվել է Արցախ տեղափոխված գործարար Ստերլիգովը


19:09 , 31 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի գործարար Գերան Ստերլիգովը, որը վերջերս ընտանյոք հանդերձ տեղափոխվել էր Արցախ:

Life News-ը հայտնում է, որ Ստերլիգովին ձերբակալել են օդանավակայանի սահմանային համարվող մասում:

Ըստ Ստերլիգովի փաստաբան Արթուր Այրապետովի` ըստ ամենայնի նրան ձերբակալել են ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ-ի տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում: