Այսօր Թուրքիայի Սիրնակ նահանգում պայթեցվել է թուրքական զինուժի զրահապատ մեքենա


21:30 , 31 օգոստոս, 2015

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Թուրքիայի Սիրնակ նահանգում՝ Իդիլ-Քիզրե ավտոճանապարհին, պայթեցվել է թուրքական զինուժի զրահապատ մեքենա: Առնվազն հինգ զինվորական ծանր վիրավորում են ստացել: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ճանապարհին ռումբ են տեղադրել, այնուհետև պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: