Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով


16:59 , 31 օգոստոս, 2015

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով:

Հիշեցնեմ, որ այս տարի նշում ենք հերոսի ծննդյան 50-րդ տարեդարձը:

Փառք մեր նվիրյալներին: