Կլպելուն էլ չափ կա, ա՛յ անաստվածներ


15:22 , 31 օգոստոս, 2015

Ընկերներիցս մեկն այսօր գնացել էր վարկ վերցնելու «Անելիք բանկի» Դավթաշենի մասնաճյուղից:
Ուրեմն, պետք է լրացներ դիմում, վճարեր 5000դր., որպեսզի հարցում կատարեն՝ հասնո՞ւմ է արդյոք նրան վարկ, թե՝ ոչ: Ընդ որում, եթե հասնում է, ապա 9% կանխիկացմամբ։ Եթե չի հասնում, ապա չեն վերադարձնում 5000 դր.-ը:
Այսինքն, եթե մարդը ցանկանում էր վարկ վերցնել, ապա %-ները + անիմաստ վճարները+ կանխիկացման %-ը հանած՝ տակը ողբալի գումար է մնում։
Լավ, էս ի՞նչ էք անում։ Կլպելուն էլ չափ կա. էդքան հաստ ո՞նց էք կլպում, ա՛յ անաստվածներ։
Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում գիտե՞ք՝ գոնե ինչ փոխշահավետ համագործակցություն են կատարում, որ մարդիկ հանգիստ վարկ են վերցնում ու անհոգ ապրում են։
Վայ, վարկի տակ մնաք դուք հա, որ էս ազգին սենց վարկաբեկեցիք...