Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ականի պայթյունից 12-ամյա տղա է մահացել։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, երեխան հեռակառավարվող ականի պատահական զոհն է դարձել Սիլվան քաղաքում:
Ահաբեկչության թիրախում իրականում եղել է զինվորական մեքենան, որը մի քանի րոպե անց պետք է անցներ նույն ճանապարհով:
Ենթադրաբար ահաբեկչությունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները:
Շրջանում հատուկ գործողություն է սկսվել՝ նրանց ոչնչացնելու համար: