Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը համաձայնել է զիջումների գնալ


06:34 , 31 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ համաձայն է զիջումների գնալ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի հարցով։

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, անգլիական ակումբը պատրաստ է իսպանացու տրանսֆերային արժեքը նվազեցնել մինչեւ 25 մլն ֆունտ ստերլինգի՝ հաշվի առնելով դարպասապահի ցանկությունը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։


Հիշեցնենք, որ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2011 թվականից, եւ այդ ժամանակահատվածում Անգլիայի առաջնությունում անցկացրել է 131 հանդիպում։