Shamshyan.com–ը գրում է.
Shamshyan.com-ի տեղեկություննեով ծեծկռտուք եւ կրակոցներ են հնչել Երեւանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան փողոցում Next հագուստի խանութ սրահի մոտ անհայտ անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 2 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ոչ թե հրազենի ստացած կրակոցների հետեւանքով, այլ՝ ծեծի: Նրանցից մեկի անունը Կարեն է:
Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների, ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: